• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Կյանքից հեռացել է Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ազգային ասոցիացիայի նախագահ (ANACRA) Անտուան Բաղդիկյանը

28 օգոստոսի, 2023
Կյանքից հեռացել է Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ազգային ասոցիացիայի նախագահ (ANACRA) Անտուան Բաղդիկյանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Կյանքից հեռացել է Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ազգային ասոցիացիայի նախագահ (ANACRA) Անտուան Բաղդիկյանը։ Պարոն Բաղդիկյանը հայկական հարցի երկարամյա առաջամարտիկներից էր և մեծ դերակատարություն ուներ հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում։ Նա մեծ ներդրում է ունեցել Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների սխրագործությունների արժևորման և նրանց հիշատակի հավերժացման գործում։ Անտուան Բաղդիկյանը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման կապակցությամբ Փարիզի հաղթանակի կամարի անմար կրակի հանդիսավոր թեժացման ամենամյա միջոցառման հեղինակներից և կազմակերպիչներից էր։

Լինելով նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հիմնադիր անդամ՝ Անտուան Բաղդիկյանն ակտիվորեն ներգրավված էր ֆրանսահայ համայնքի հասարակական կյանքում։ Չնայած տևական ժամանակ ֆիզիկապես հյուծող ծանր հիվանդությանը՝ պարոն Բաղդիկյանը մինչև վերջ ոգով տոկուն էր, մշտապես հանդես էր գալիս նոր նախաձեռնություններով, իսկ հետպատերազմյան շրջանում իր ողջ ջանքերն ուղղել էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ Ֆրանսիայի քաղաքական և հասարակական շրջանակների լայն իրազեկման գործին։

        

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: